Monday, July 1, 2013

Գենդերային հիմնախնդիրների պատմական ակունքները

2013թվականի հունիսի 28-ին Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի հյուրն էր Անի Մանուկյանը, ով եկել էր ներկայացնելու մեզ և բոլոր հետաքրքրվածներին իր կողմից Արիզոնայի համալսարանում կատարված հետազոտությունը ֆեմինիստական շարժումների պատմական ալիքների մասին: Թեմայի շրջանակներում Անի Մանուկյանը անդրադարձել էր ֆեմինիստական շարժման ալիքներին՝ հատկապես երկրոդր ալիքների ուսումնասիրությանը: Այդ ընթացքում՝ որպես ժամանակաշրջանի ակառու ներկայացուցիչներ, խորը ուսումնասիրության էին ենթարկվել Բեթթի Ֆրիդանի և Սիմոնե դը Բովուարի կյանքն ու ակտիվ ֆեմինիստական գործունեությունը: Հատկապես հատկանշականա էին Բեթթի Ֆրիդանի "Կնոջ առեղծվածը" (The Feminine Mystery) և Սիմոնե դը Բովուարի "Երկրորդական սեռ" (The Second Sex) ստեղծագործությունները: 

Ներկայացումից անմիջապես հետո և բացի այդ ընթացքում բավական հաճելի և արդյունավետ զրույց և բանավեճ էր տարածվել: Այդպես, նշված կարծիքներից կարելի է անել մի շարք նմանատիպ եզրակացություններ. պարզ է և ակնհայտ, որ դոմինանտ է համարվում տնտեսական ակտիվությունը՝ ի տարբերություն մի շարք այլ ոլորտների, այդ իսկ պատճառով Հայաստանում պետք զարգացնել և խթանել կանանց ակտիվությունը տնտեսական, հատկապես ֆինանսական ասպարեզում՝ նրանց անկախության հնարավորություն  ընձեռելով և դրանով իսկ ձեռք բերելով բոլորի (հատկապես նույն գենդերի ներկայացուցիչների) կողմից տղամարդկանց և նրանց ունակությունների ու կարողությունների նկատմամբ ցուցաբերվող հարգանքը: 

Բացի այդ անխուսափելի է աշխատանքների կազմակերպումը և իրականացումը կանանց նկատմամբ կիրառվող կամ դրսևորվող բռնության համատեքստում: Եթե օրինակ վերցնենք աշխատաշուկան և կրթական համակարգը, ապա կանանց ակտիվությունը և ներուժը ուսումնական հաստատություններում և ընդհանրապես կրթական համակարգում, չի արտացոլվում կամ դրան տեղ չի տրվում աշխատաշուկայում թե վարձատրության, թե արժեքային տեսանկյունից: Փաստը մնում է փաստ, քանի որ նույն աշխատանքը կինը կատարում է ավելի ցածր աշխատավարձով, իսկ տղամարդը այդ նույն աշխատանքի դիմաց վարձատրվում է երբեմն անգամ կրկնակի անգամ ավելի: Իսկ այն փաստը, որ կանայք դպրոցական և համալսարանական տարիներին ցուցաբերում է բարձր առաջադիմություն և հասարակական և գիտական բարձր առաջադիմություն, ուղղակիորեն անտեսվում է՝ դառնալով հետագայի համար անիմաստ: 

Բացի այդ, հատկանշական է այն, որ կրթությունը ի վերջո բերում է նրան, կանայք երեխաներ չեն ունենում հատկապես Հայաստանում: Սակայն անգամ միայն անձնային, այլ ոչ գենդերային զարգացման տեսանկյունից այս հարցը դառնում է երկրորդական և նույնիսկ երրորդական, քանի որ դրանում առաջ են գալիս նաև հասարակական մի շարք նորմերն ու սանկցիաները: 

Մեր մասին ավելի մանրմասն տեղեկատվության համար՝ https://www.facebook.com/pages/YSU-Center-for-Gender-and-Leadership-Studies/519547094769785