Sunday, March 2, 2014

Կինն Իսլամում. կարծրատիպեր և իրականություն - Women in Islam: Stereotypes and Reality

Գենդերային հետազոտությունների և առաջնորդության ԵՊՀ կենտրոնը հայտարարում է թեմատիկ հանդիպում-քննարկումների մեկնարկը: 

Այս իրադարձությունների շրջանակներում մարտի 14-ին ժամը 16:00 տեղի կունենա այս տարվա առաջին հանդիպումը "Կինն Իսլամում. կարծրատիպեր և իրականություն" խորագրի ներքո: 
Հանդիպման բանախոսն է Աննա Գևորգյանը, ով արդեն երկար տարիներ զբաղվում է Իսլամական երկրներում կանանց հիմնախնդիրների ուսումնասիրությամբ: Աննան մասնագիտությամբ արևելագետ է և դասավանդում է Երևանի պետական համալսարանի Արևելագիտոթյան ֆակուլտետում: 2013 թվականի աշնանային կիսամյակում Աննան վերապատրաստվել է Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի կողմից հայտարարված ծրագրի շրջանակներում Արիզոնայի պետական համալսարանում: 

Հանդիպումը տեղի կունենա Երևանի պետական համալսարանի Տարածաշրջանային ինտեգրացիայի և կոնֆլիկտների լուծման կենտրոնում (ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 4-րդ հարկ, սրահ)

Ներկայացման լեզուն հայերեն է:

Մուտքն ազատ է բոլորի համար:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060710390 հեռախոսահամարով կամ գրել էլ. նամակ cgls@ysu.am հասցեին:


Մեր գործող ծրագրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումների միջոցով՝ http://ysu.am/files/Small%20Grants%20Call%202014.pdf

http://ysu.am/files/CGLS%202014%20for%20web.pdf

No comments:

Post a Comment