Saturday, September 6, 2014

Մենթորային ծրագիր 2014/ Mentorship Program 2014


Երևանի պետական համալսարանի Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը հայտարարում է իր մենթորային ծրագրին դիմելու հնարավորության մասին: ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողուհիները (միայն) կարող են դիմել ծրագրին մասնակցություն ունենալու համար: Ծրագրի տևողությունը մինչև 1 տարի է, որի ընթացքում մենք առաջարկում ենք ուսանողներին ձեռք բերել մենթորներ մի շարք տեղական և միջազգային կազմակերպություններում: Ուսանողները համապատասխան ժամկետներում համագործակցելու են մոտիվացիայով լի և հաջողակ կանանց հետ, ովքեր նրանց համար լինելու են մենթոր և դերային մոդել, և ովքեր պատրաստ են կիսել իրենց փորձը երիտասարդ սերունդների հետ:
Ընտրության կանոնները՝ Ուսանողուհիներ (միայն), ովքեր սովորում են ԵՊՀ բակալավրի 4-րդ և մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերում: (Անգլերեն և/կամ այլ օտար լեզվի իմացությունը առավելություն է)
Տևողությունը՝ մինչև ուսումնական տարվա վերջ (մայիս 2015)
Վերջնաժամկետ՝ Սեպտեմբերի 22, 2014, Երևանի ժամանակով ժամը 17:00
Պահանջվող փաստաթղթերը՝
1. Դիմում-հայտ (ներքևում)
2. Ինքնակենսագրություն
Մեզ կարող եք կապվել ցանկացած հարցի դեպքում 060 710390 հեռախոսահամարով և cgls@ysu.am էլ. հասցեով:
Սպասում ենք ձեր արձագանքներին շատ շուտով:
“Մենթորությունը գործունեություն է, որը կարելի է տալ յուրաքանչյուրին և ստանալ յուրաքանչյուրից”:
**Ծրագիրը միայն Երևանի պետական համալսարանի և միայն ուսանողՈՒՀԻների համար է, որը նպատակ ունի նրանց ակտիվացնելու և քաջալերելու՝ առանց որևէ գենդերային հիմքով խտրականության:


YSU Center for Gender and Leadership Studies announces the recruitment of YSU female students from different faculties for its Mentorship program. The duration of the program is no more than one year during which selected students are going to have activities in different international and local organizations working in a variety of fields. (such as politics, economics, etc.) 
During the program the students will have an opportunity to meet successful and motivated women who are perfect in their careers and can share their experience with the younger generations.
Eligibility: YSU female students of last year of Bachelor and both years of Master program. (Knowing of English and/ or other foreign language(s) is an asset)
Duration: No more than one year, with possibility of having job and career in the organization they are going to visit.
Deadline of paper submission: September 22, 17:00 Yerevan time.
Required documents:
1. Application (below)
2. CV
In case of questions feel free to contact us by phone 060 710390 and/or email: cgls@ysu.am
We are looking forward to hear from you soon.

"Mentoring is an activity which anyone can give or receive from anyone".
**The project is only for female students of Yerevan State University (only) which aims to bring them empowerment without any gender-based discrimination.



Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի (ԳՀԱԿ) մենթորային ծրագրի մասնակցության
ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏ
1. Անուն, Հայրանուն, Ազգանուն_______________________________________________
2. Ֆակուլտետ/ բաժին________________________________________________________
3. Ինչ գիտեմ ես մենթորային ծրագրի մասին (մինչև 100 բառ)
4. Ինչու եմ ցանկանում մասնակցել ԳՀԱԿ կողմից կազմակերպվող մենթորային ծրագրին (մինչև 200 բառ)
5. Արդյոք ունեցել եք նմանատիպ ծրագրի մասնակցության փորձ (մինչև 100 բառ)
6. Ինչ սպասելիքներ ունեմ այս ծրագրից (մինչև 100 բառ)
7. Հեռախոսահամար__________________________________________________________
8. Էլ. Փոստի հասցե___________________________________________________________


Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն
Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, 436 սենյակ, +37460710390, cgls@ysu.am

No comments:

Post a Comment