Sunday, September 28, 2014

"Socio-cultural and structural factors of violence against women" / "Կանանց նկատմամբ բռնության սոցիալ-մշակութային և կառուցվածքային գործոնները"

"Կանանց նկատմամբ բռնության սոցիալ-մշակութային և կառուցվածքային գործոնները" թրեյնինգ


Գենդերային հետազոտությունների և առաջնորդության ԵՊՀ կենտրոնը հրավիրում է բոլորիդ մասնակցելու եռօրյա թրեյնինգի, որը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 7, 8, 9-ին ժամը 16:00-18:00:
Թրեյնինգը կանցկացնի Սեսիլիա Մենջիվարը, ով Արիզոնայի պետական համալսարանի Սոցիալական ու ընտանեկան դինամիկայի Սանֆորդի անվան ֆակուլտետի սոցիոլոգիայի պրոֆեսոր է: Պրոֆեսոր Մենջիվարը նաև Ամերիկյան սոցիոլոգիական ասոցիացիայի փոխնախագահն է:
Թրեյնինգի առաջին օրվա ընթացքում կշոշափվեն բռնության նորմալիզացումն ու ավելի հանգամանալից կքննարկվեն  բռնություններից բխող հիվանդությունների, բռնության վերահսկման ինչպես նաև հասարակական վերահսկման թեմաները:
Երկրորդ օրվա թեմաներն են` տուն, ընտանիք, ամուսնություն ու մարդկանց մոտ ստեղծված ընտանեկան բռնության հետ ասոցացվող երևույթները:
Երրորդ օրվա թեմաներն են` կանանց գործունեության ավելի լայն ինստիտուտները, աշխատանքն ու կանանց նկատմամբ վերաբերմունքն այդ  ինստիտուտներում:



Թրեյնինգը տեղի կունենա Գենդերային հետազոտությունների և առաջնորդության ԵՊՀ կենտրոնում/ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենք, 4- րդ հարկ, 436 սենյակ/:
Թրեյինիգի վայրի փոփոխության դեպքում նախապես կտեղեկացվի:


Ցանկացողներին խնդրում ենք գրանցվել մինչև հոկտեմբերի 5-ը: Գրանցվելու համար խնդրում ենք կամ նամակ ուղարկել ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն հետևյալ էլեկտրոնային հասցեներով` cgls@ysu.am, animanukyan75@gmail.com կամ զանգահարել (+374093969797) հեռախոսահամարով:
Կանխավ շնորհակալ ենք հետաքրքրություն ցուցաբերելու համար:


"Socio-cultural and structural factors of violence against women" training course

The Center for Gender and Leadership Studies in Yerevan State University cordially   invites   you   to   participate   in a 3-day training on October 7, 8, 9, 2014.
The training will be conducted by Cecilia Menjívar, Professor of Sociology in the Sanford School of Social and Family Dynamics at Arizona State University. Prof. Menjivar is also the Vice President of American Sociological Association.
The Training will be held on October 7, 8, 9 from 16:00-18:00.
Day 1--Professor Menjívar will explain the normalization of violence, and focus on the more intimate spaces, such as the body and ailments, control of movement, social control.

Day 2--The topics under consideration will be: the home, marriage and what most people associate with domestic violence.

Day 3-- Broader institutions, work, and how women are treated in these institutions.

The training will be held in The Center for Gender and Leadership Studies, Yerevan State University, Radio physics department building 4th floor, room 436.

You will be informed about the change of the venue in advance if there are any.
We ask interested people to register for the training by October 5, 2014 by sending an e-mail to the following e-mail addresses: cgls@ysu.am, animnaukyan75@gmail.com or phoning by this number: (+374093969797)
Thanks in advance for your interest.

No comments:

Post a Comment