Հետազոտությունը վերլուծում է կանանց
դերի ընկալումներն ավանդական ու ոչ ավանդական կրոնական համայնքների կողմից Հայաստանում,
որը կատարվել է համայնքի անդամների, հոգևորականների, հովիվների հետ խորքային հարցազրույցների
միջոցով: Հետազոտությունը վեր է հանում կանանց առաջնորդական դերերը կրոնական համայնքներում:
Կրոնական համայնքներում կանանց դերի ընկալումները մեծապես կախված են այդ համայնքի կրոնական
կամ դավանաբանական առանձնահատկություններից, ինչպես նաև կանանց դերի վերաբերյալ հայ
հասարակության մեջ առկա տարբեր մոտեցումներից: Կանանց դեը հայ հասարակության մեջ սերտորեն
շաղկապվում է կարծրատիպերի հետ, որոնք հատկապես լավ են երևում կրոնական համայնքներում:
Հաշվի առնելով աճող հետաքրքրությունը կրոնական կազմակերպությունների նկատմամբ, ինչպես
նաև Հայ առաքելական եկեղեցու աճող ուժն ու հեղինակությունը Հայաստանում՝ առավել հետաքրքրական
է դառնում վեր հանել թե ինչպես են այս փոփոխություններն ու տրանսֆորմացիները ազդեցում
կրոնական համայնքներում կանանց դերի վերաբերյալ պատկերացումների վրա: Արդյոք կան տարբերություններ
կանանց դերի ընկալման վերաբերյալ ավանդական ու ոչ ավանդական կրոնական համայնքներում
և ինչ տեսակի առաջնորդական դերեր ունեն կանայք այդ համայնքներում? Վերջին ժամանակներս
որոշ կրոնական կազմակերպություններ և նրանց առաջնորդները ակտիվ մասնակցություն են ունենում
«գենդեր» տերմինի շուրջ կատարվող քննարկումներին և դրանց մեկնաբանությանը և շատ կրոնական
համայնքների տեսակետերը ուղղակի առնչվում են ԶԼՄ-ներով տարածվող ապատեղեկատվությանը:
Հետազոտությունը
բաղկացած է երկու մասին՝ առաջին մասում հետազոտությունը վերլուծում է կանանց դերի ընկալումները
ավանդական կրոնական համայնքերում՝ հիմնվելով Հայ առաքելական եկեղեցու օրինակի վրա,
քանի որ այն մեծամասնության եկեղեցին է և դրա ուսումնասիրությունը բացահայտում է հայ
հասարակության մեջ գոյություն ունեցող հիմնական տեսակետներն ու մոտեցումները: Երկրորդ
մասը վերլուծում է կանանց դերի ընկալումները ոչ ավանդական կրոնական համայնքներում,
որոնք մեծամասամբ բողոքական/հիսունական են (օրինակ՝ Կյանքի խոսք, Աստծո ժողովուրդ,
Բապտիստական եկեղեցի, Ռեյմա եկեղեցի, Մորմոնի եկեղեցի և այլն):
Բանախոսի մասին՝