Դեկտեմբերի 5-ին Գենդերային հետազոտությունների և առաջնորդության ԵՊՀ կենտրոնը կազմակերպել էր միջոցառում "Անվտանգության գենդերային ասպեկտները. Լեռնային Ղարաբաղը հայ և ադրբեջանցի կանանց աչքերով" հետազոտության արդյունքների ներկայացման նպատակով:
Հետազոտության մեթոդաբանության համատեքստում
շեշտադրվում են այնպիսի սոցիալ-տնտեսական փոփոխականներ, ինչպիսիք են տարիքը, կրթությունը,
աշխարհագրական տեղակայվածությունը և այլ, որոնք անհրաժեշտ են կանանց և տղամարդկանց
դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հետ կապված խնդիրների և դրանց լուծման հետ կապված:
Հանդիպման բանախոսի խոսքերով “հետազոտությունը
պատասխանում է հիմնականում այնպիսի հարցերին, թե որո՞նք են Լեռնային Ղարաբաղի հարցի
լուծման գործընթացում ներգրավված հայ և ադրբեջանցի կանանց սոցիալ-տնտեսական բնութագրիչներ
և ինչպե՞ս են այդ դետերմինանտները հայ և ադրբեջանցի նույն գործընթացում ներգրավված
տղամարդկանցից”:
Հանդիպման բանախոսն
էր հետազոտության հեղինակ Աննա Սարկիսյանը, ով ՀՌԿԿ-Հայաստանի (Հետազոտական ռեսուրսների
կովկասյան կենտրոններ-Հայաստան) դրամաշնորհների և միջոցառումների ծրագրերի ղեկավարն
է: Աննան ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը`
ստանալով բակալավրի կոչում, այնուհետև ընդունվել է պատմության ֆակուլտետի մագիստրատուրա,
որտեղ և շարունակել է իր գիտական աշխատանքը` ուսանելով նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում:
2010թ. ուսանել է Թաֆթս համալսարանի Ֆլետչերի անվան իրավունքի և դիվանագիտության դպրոցում:
No comments:
Post a Comment