2014 թվականի նոյեմբերի 10-ին Գենդերային
հետազոտությունների և առաջնորդության ԵՊՀ կենտրոնը կազմակերպել
էր միջոցառում “Հայաստանում գյուղական
կանանց զբաղվածության
վրա ազդող գործոնների վերլուծություն” խորագրով: Միջոցառման նպատակն էր հանրությանը ներկայացնել ԵՊՀ
ԳՀԱԿ Փոքր դրամաշնորհներ ծրագրի շրջանակներում իրականացված համանուն հետազոտության արդյունքները:
Հանդիպման բանախոսը ԵՊՀ ԳՀԱԿ հետազոտության հեղինակ
Արամայիս Դալլաքյանը, ով երկար տարիներ ուսումնասիրում է ՀՀ գյուղական
համայնքներում զբաղվածության հիմնախնդիրը:
Կանանց զբաղվածության
բարձր մակարդակը
նպաստում է մարդկային կապիտալի ձևավորմանը,
աշխատուժի արտադրողականության
բարձրացմանը, աղքատության
նվազմանը և ընդհանուր սոցիալ-տնտեսական
զարգացմանը: Այս հիմնահարցերը ձեռք են բերում չափազանց մեծ կարևորություն զարգացող այնպիսի երկրի համար, ինչպիսին
Հայաստանն է, որտեղ աշխատանքային ռեսուրսները
ոչ միայն սահմանափակ են, այլ նաև
ունեն նվազման միտում՝ ի հաշիվ արտագաղթի: “2011
թվականին Հայաստանում
կանանց զբաղվածության
մակարդակը կազմել է
49%: Համեմատության համար նշենք, որ 2011 թվականին
կանանց զբաղվածության
մակարդակը Վրաստանում
և Ադրբեջանում
կազմել է համապատասխանաբար 56% և 62%”, - նշեց բանախոսը:
Ներակայացվող հետազոտությունում տարբեր սոցիալ-տնտեսական բնութագրիչների ազդեցությունը
Հայաստանում գյուղական
կանանց զբաղվածության
վրա ուսումնասիրվել
է լոգիստիկ
ռեգրեսիոն մոդելի միջոցով՝ օգտագործելով Հետազոտական
ռեսուրսների կովկասյան
կենտրոնների հայաստանյան
գրասենյակի կողմից
2012 թվականին հարցման միջոցով հավաքագրված տվյալները:
Ընդհանուր առմամբ, տվյալների ընտրանքում ներառվել
են հարցազրույցի
պահին 18 տարեկան և
բարձր տարիքի, Հայաստանի գյուղական բնակավայրերում
բնակվող 395 կին ռեսպոնդենտ: Այս աշխատությունում
հետազոտվել են այնպիսի սոցիալ-տնտեսական
փոփոխականներ, ինչպիսիք
են զբաղվածությունը,
տարիքը, ընտանիքում
առկա 18 տարեկանից
ցածր երեխաների
քանակը, անգլերենի,
ռուսերենի և համակարգչային գիտելիքների իմացությունը,
կրթության մակարդակը,
ամուսնական կարգավիճակը
և ընտանեկան
ամսական եկամուտը:
Հետազոտության արդյունքների լիարժեք տարբերակը հասանելի
է ԵՊԳ ԳՀԱԿ կայքում՝ http://ysu.am/files/Aramayis%20Dallakyan%20arm%20final.pdf
No comments:
Post a Comment