Thursday, August 20, 2015

«WOMEN IN ARMENIA: IN THE SEARCH OF THE LOST «QUEENS»» lecture series


“Women’s Resource Center” NGO together with the Heinrich-Böll-Stiftung South Caucasus (Tbilisi) organizes the series of public lectures dedicated to analysis and discussion of the women’s issues in Armenia during the history and nowadays.
This public event includes 6 lectures , that aim to present women’s problems in Armenia in different spheres of life: art, politics, mass media, economic relations, etc. During the lectures the misleading perceptions of the feminism and gender-related issues in Armenian society will be discussed as well.
Timeline for the lectures:

September 17
: Myths about «Dangers» of Feminism: the Perception of Feminism in Armenian Society
Speaker: Anna Voskanyan, Social Work Expert.
October 1: Feminism on Hold: How Divergent Concepts and Economic Interests Created a Disabling Environment for the Emancipation of Armenian Women
Speaker: Nvard Manasyan, Education Expert.
October 15: Women’s movement in Armenia
Speaker: Anahit Harutyunyan, PhD in linguistics, author of the book «The Century of Distinguished Women».
October 29: Women in Politics and Political Language/Texts in Armenia
Speaker: Ruzanna Tsaturyan, Ethnographer.
November 12: Women and Armenian Mass Media
Speaker: Anna Gevorgyan, Expert in Iranian Studies.
November 26: Women’s Art versus Feminist Art: Categories and Contradictions in Contemporary Art Practices of Armenia.
Speaker: Susanna Gyulamiryan, Head of the Laboratory of Art and Cultural Studies.
The meetings will take place in the evenings from 18:00 to 20:00, at Akanat café, 28 Koghbatsi street, Yerevan. The language of the lectures is ARMENIAN.
At the end of the lecture series certificates of attendance will be given to the participants. For this reason you have to participate in all the lectures. For the participation, please fill this short application below and send the answers to the following email addresses with the subject “Application for Lecture Series” siranhovhannisyan@ysu.am and/ or gohar@womenofarmenia.org.
Deadline for registration September 5.
Name, Surname
Age
Profession
Phone number
Please, answer the following questions:
a. Why is the topic of feminism interesting to you?
b. In your opinion, what is the situation of women's rights in Armenia today?
3. The reply to your email will mean the confirmation of your registration.
For all other questions concerning the Lecture Series please feel free to contact us by emails mentioned above.

Sunday, May 10, 2015

«ԿԱՆԱՅՔ, ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ» նոր մագիստրոսական ծրագրի հայտարարություն


Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը (ԳՀԱԿ) և Սոցիոլոգիայի ֆակուլտետը հայտարարում են 2015-2017 թթ. ընդունելություն Սոցիոլոգիայի ֆակուլտետում` «Կանայք, առաջնորդություն և զարգացում» մասնագիտացմամբ երկամյա նոր ծրագրի համար: Ուսումնական ծրագրի ավարտին շրջանավարտները ձեռք կբերեն Սոցիոլոգիայի մագիստրոսի կոչում` «Կանայք, առաջնորդություն և զարգացում» մասնագիտացմամբ: Մագիստրոսական ծրագիրը սպասարկվելու է Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի կողմից:

«Կանայք, առաջնորդություն և զարգացում» մագիստրոսական ծրագիրը Հայաստանում առաջինն է և ներառում է կրթական այնպիսի մոդուլներ, ինչպիսիք են՝
  • Կանանց համաշխարհային շարժման պատմությունը 19-րդ և 20-րդ դարերում,
  • Մշակութային հաղորդակցություն և գենդերային խտրականություն,
  • Կանանց առաջնորդությունը գլոբալացման համատեքստում,
  • Գենդեր և սոցիալական քաղաքականություն,
  • Գենդերային հետազոտությունների մեթոդաբանություն,
  • Կանայք և սոցիալական շարժումները հետխորհրդային ժամանակաշրջանում,
  • Հաղորդակցման գենդերային առանձնահատկությունները,
  • Կանայք, առաջնորդություն, կառավարում,
  • Ռազմավարական կառավարում:

«Կանայք, առաջնորդություն և զարգացում» մագիստրոսական ծրագրի շրջանակներում դասավանդող դասախոսներն ունեն մասնագիտական բարձր պատրաստվածություն և ակտիվ մասնակցություն են ունեցել Հայաստանում կանանց առաջնորդությանն ուղղված գործընթացներին և հետազոտություններին: Դասախոսական կազմի վեց անդամներ 2013-2014 թթ. նաև վերապատրաստվել են Արիզոնայի պետական համալսարանի (ԱՊՀ) Սոցիալական փոխակերպումների ֆակուլտետում:

Մագիստրոսական ծրագրի ուսանողներին հնարավորություն կընձեռվի ունենալու մենթորներ և գիտական ղեկավարներ Արիզոնայի պետական համալսարանի Կանանց և գենդերային ուսումնասիրությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմից:  Այժմ քննարկման փուլում են ԵՊՀ-ի և ԱՊՀ-ի կողմից համատեղ մշակված առցանց դասընթացներ առաջարկելու և միացյալ կրթական աստիճան ստեղծելու հնարավորությունները, ինչը մագիստրոսական ծրագրի ուսանողներին թույլ կտա ներգրավվել ցանկացած համատեղ առցանց դասընթացում և ստանալ ԱՊՀ-ի հետ միացյալ կրթական աստիճան:

ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի (ԳՀԱԿ) գործունեության ընթացքում հայերենով թարգմանվել է կանանց, գենդերային, ինչպես նաև առաջնորդական ուսումնասիրությունների ծավալուն գրականություն: Բացի այդ՝ կենտրոնում հասանելի են կրթական մի շարք ռեսուրսներ, որոնք հնարավորություն կտան ապագա ուսանողներին ձեռք բերելու մասնագիտական բարձր պատրաստվածություն: Մագիստրոսական ծրագրի ուսանողները հնրարավորություն կունենան նաև ներգրավվելու Կենտրոնի կողմից իրականացվող հետազոտական աշխատանքներին:

Մագիստրոսական ծրագիրը իրականացվում է որպես ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Կանանց առաջնորդություն. Հայաստանում գենդերային հավասարության ապահովման և կանանց հնարավորությունների ընդլայնում» եռամյա ծրագրի արդյունք:

ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը (ԳՀԱԿ) իրականացնում է հետազոտական, կրթական լայնածավալ գործառույթներ և հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների, տեղական հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ աջակցում է կանանց մասնագիտական 
առաջխաղացմանը:ԵՊՀ ԳՀԱԿ նպատակն է բարձրացնել հայ հասարակությունում գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը, ուսանողներին ապահովել կանանց և գենդերային ուսումնասիրությունների վերաբերյալ կատարելագործված
դասընթացներով, կազմակերպել կարիերայի զարգացմանը նպաստող սեմինարներ և դասընթացներ, զարգացնել գենդերային հիմնախնդիրների շուրջ հանրային քննարկումները և որպես հետազոտական կենտրոն՝ ծառայել գենդերային հավասարության ու կանանց առաջնորդության հիմնախնդիրներին վերաբերող հետազոտությունների ու պետական քաղաքականության առաջխաղացմանը:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն՝ զանգահարելով 060 710390 կամ գրելով cgls@ysu.am էլ. հասցեին:

Ուսման վարձավճարը 1 տարվա համար կազմում 450 000 ՀՀ դրամ:

2015-2017 թթ. մագիստրատուրայի ընդունելության փաստաթղթերն ընդունվում են`
Առաջին փուլ` 2015 թ. մայիսի 19-ից հունիսի 4-ը (բակալավրիատի 4-րդ կուրս ավարտած այն ուսանողների համար, ովքեր շարունակում են ուսումը նույն մասնագիտությամբ)
Երկրորդ փուլ` 2015 թ. հունիսի 10-ից հունիսի 25-ը (բաց է բոլորի համար)
Երրորդ փուլ` 2015 թ. հուլիսի 3-ից օգոստոսի 25-ը (բաց է բոլորի համար)

Մագիստրատուրայի ընդունելության քննություններն անցկացվում են`
Առաջին փուլի դիմորդների ընդունելությունը կանցկացվի հարցազրույցի հիման վրա: Երկրորդ և երրորդ փուլերի ընդունելությունը ներառում է քննություն և հարցազրույց:
Երկրորդ փուլ` 2015 թ. հունիսի 27-ից հուլիսի 2-ը
Երրորդ փուլ` 2015 թ. սեպտեմբերի 1-ից սեպտեմբերի 5-ը: 

Մագիստրատուրայի ընդունելության և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին ծանոթանալու համար դիմել՝
ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, Մագիստրատուրայի բաժին:

Tuesday, February 17, 2015

"Կանանց դերի ընկալումներն ավանդական ու ոչ ավանդական կրոնական համայնքների կողմից Հայաստանում" հետազոտության արդյունքների ներկայացում, 13.02.2015

Հետազոտությունը վերլուծում է կանանց դերի ընկալումներն ավանդական ու ոչ ավանդական կրոնական համայնքների կողմից Հայաստանում, որը կատարվել է համայնքի անդամների, հոգևորականների, հովիվների հետ խորքային հարցազրույցների միջոցով: Հետազոտությունը վեր է հանում կանանց առաջնորդական դերերը կրոնական համայնքներում: Կրոնական համայնքներում կանանց դերի ընկալումները մեծապես կախված են այդ համայնքի կրոնական կամ դավանաբանական առանձնահատկություններից, ինչպես նաև կանանց դերի վերաբերյալ հայ հասարակության մեջ առկա տարբեր մոտեցումներից: Կանանց դեը հայ հասարակության մեջ սերտորեն շաղկապվում է կարծրատիպերի հետ, որոնք հատկապես լավ են երևում կրոնական համայնքներում: Հաշվի առնելով աճող հետաքրքրությունը կրոնական կազմակերպությունների նկատմամբ, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու աճող ուժն ու հեղինակությունը Հայաստանում՝ առավել հետաքրքրական է դառնում վեր հանել թե ինչպես են այս փոփոխություններն ու տրանսֆորմացիները ազդեցում կրոնական համայնքներում կանանց դերի վերաբերյալ պատկերացումների վրա: Արդյոք կան տարբերություններ կանանց դերի ընկալման վերաբերյալ ավանդական ու ոչ ավանդական կրոնական համայնքներում և ինչ տեսակի առաջնորդական դերեր ունեն կանայք այդ համայնքներում? Վերջին ժամանակներս որոշ կրոնական կազմակերպություններ և նրանց առաջնորդները ակտիվ մասնակցություն են ունենում «գենդեր» տերմինի շուրջ կատարվող քննարկումներին և դրանց մեկնաբանությանը և շատ կրոնական համայնքների տեսակետերը ուղղակի առնչվում են ԶԼՄ-ներով տարածվող ապատեղեկատվությանը:


Հետազոտությունը բաղկացած է երկու մասին՝ առաջին մասում հետազոտությունը վերլուծում է կանանց դերի ընկալումները ավանդական կրոնական համայնքերում՝ հիմնվելով Հայ առաքելական եկեղեցու օրինակի վրա, քանի որ այն մեծամասնության եկեղեցին է և դրա ուսումնասիրությունը բացահայտում է հայ հասարակության մեջ գոյություն ունեցող հիմնական տեսակետներն ու մոտեցումները: Երկրորդ մասը վերլուծում է կանանց դերի ընկալումները ոչ ավանդական կրոնական համայնքներում, որոնք մեծամասամբ բողոքական/հիսունական են (օրինակ՝ Կյանքի խոսք, Աստծո ժողովուրդ, Բապտիստական եկեղեցի, Ռեյմա եկեղեցի, Մորմոնի եկեղեցի և այլն):

Բանախոսի մասին՝ 

Հովհաննես Հովհաննիսյանը ստացել է գիտությունների թեկնածուի գիտական կոչումը 2007թ. հունսիսին և թեզի թեման է «Բարենորոգչական շարժումը Հայ առաքելական եկեղեցում 1901-1906թթ.»: Նա ավարտել է նաև Հայաստանի պետական կառավարման դպրոցը 2002թ., ինչպես նաև Հայաստանի դիվանագիտական ակադեմիան 2010թ.: Ներկայումս նա աշխատում է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Կրոնի պատմության և տեսության ամբիոնում որպես դոցենտ, ինչպես նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանում: Ներկայումս նա Սոցիալ մշակութային իննովացիաների լաբորատորիա հիմնադրամի գործադիր տնօրենն է (www.skilfound.com):

Նա հեղինակ է ավելի քան 30 գիտական հոդվածների, որոնք հրատարակվել են միջազգային ու տեղական ամսագրերում: 2012-13թթ. նա հրավիրված հետազոտող էր Յեյլի համալսարանում համալսարանական անձնակազմի զարգացման ծրագրի շրջանակներում: Նա մասնակցում է կրոնական երկխոսությանն ու բազմախոհությանը նվիրված միջազգային ծրագրերի (ASCN, Ֆուլբրայթ, JFDP, Carti և այլն): Նա Ամերիկյան կրոնների ակադեմիայի ու Կրոնի սոցիոլոգիայի միջազգային կազմակերպության անդամ է: Մասնակցել է միջազգային կոնֆերանսների ու սեմինարների ԱՄՆ-ում, Չինաստանում, Գերմանիայում, Բելգիայում, Թուրքիայում, Վրաստանում, Ռուսաստանում և այլն: Նրա վերջին հոդվածները ընդգրկված են հետևյալ հրատարակություններում՝ «Հայկական քրիստոնեությունն այսօր» և «Կրոնը, Ազգը և ժողովրդավարությունը Հարավային Կովկասում»:

Wednesday, February 11, 2015

"Անվտանգության գենդերային ասպեկտները. Լեռնային Ղարաբաղը հայ և ադրբեջանցի կանանց աչքերով", 05.12.2014, Աննա Սարկիսյան

Դեկտեմբերի 5-ին Գենդերային հետազոտությունների և առաջնորդության ԵՊՀ կենտրոնը կազմակերպել էր միջոցառում "Անվտանգության գենդերային ասպեկտները. Լեռնային Ղարաբաղը հայ և ադրբեջանցի կանանց աչքերով" հետազոտության արդյունքների ներկայացման նպատակով:
Հետազոտության մեթոդաբանության համատեքստում շեշտադրվում են այնպիսի սոցիալ-տնտեսական փոփոխականներ, ինչպիսիք են տարիքը, կրթությունը, աշխարհագրական տեղակայվածությունը և այլ, որոնք անհրաժեշտ են կանանց և տղամարդկանց դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հետ կապված խնդիրների և դրանց լուծման հետ կապված:



Հանդիպման բանախոսի խոսքերով “հետազոտությունը պատասխանում է հիմնականում այնպիսի հարցերին, թե որո՞նք են Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման գործընթացում ներգրավված հայ և ադրբեջանցի կանանց սոցիալ-տնտեսական բնութագրիչներ և ինչպե՞ս են այդ դետերմինանտները հայ և ադրբեջանցի նույն գործընթացում ներգրավված տղամարդկանցից”:

Հանդիպման բանախոսն էր հետազոտության հեղինակ Աննա Սարկիսյանը, ով ՀՌԿԿ-Հայաստանի (Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ-Հայաստան) դրամաշնորհների և միջոցառումների ծրագրերի ղեկավարն է: Աննան ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը` ստանալով բակալավրի կոչում, այնուհետև ընդունվել է պատմության ֆակուլտետի մագիստրատուրա, որտեղ և շարունակել է իր գիտական աշխատանքը` ուսանելով նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում: 2010թ. ուսանել է Թաֆթս համալսարանի Ֆլետչերի անվան իրավունքի և դիվանագիտության դպրոցում:

“Կանայք ռազմական ոլորտում”, 14.11.2014, Աստղիկ Օսյան, Ծովինար Բաբայան, Շուշան Ղահրիյան

2014 թվականի նոյեմբերի 14-ին Գենդերային հետազոտությունների և առաջնորդության ԵՊՀ կենտրոնի կողմից կամզակերպվել էր “Կանայք ռազմական ոլորտում” հետազոտական աշխատանքի արդյունքների ներկայացումը: Հետազոտութունը ուղղված էր բացահայտելու Հայաստանում ռազմական ոլորտին առնչվող կանանց կերպարը, դուրս բերելու այն հիմնական խոչընդոտներն ու խնդիրները, որոնց բախվել է կամ կարող է բախվել Զինված ուժերում ծառայող կամ բուն ռազմական գործողությունների մեջ ներգրավված կինը։

Հետազոտության հիմնական և գլխավոր նպատակի իրագործման համար, այն է` բացահայտել ռազմական ոլորտում ներգրավված կնոջ կերպարը, հետազոտական խումբը առաջնորդրվել է որակական հետազոտական մեթոդաբանությամբ։ Քանի որ յուրաքանչյուր կերպար ունի իր առանձնահատկություններն ու ուրույն բնույթը, առավել նպատակահարմար մեթոդ է ընտրվել կյանքի պատմությունների ուսումնասիրության մեթոդը՝ հիմնված բանավոր պատմությունների մեթոդի վրա: “Հետազոտության ժամանակ կիրառվել է կիսաստանդարտացված հարցազրուցային մեթոդը, քանի որ հարցազրույցի ընթացքում կարող էին ծնվել նոր հարցեր, որոնք թույլ կտային հասկանալ իրավիճակի մեկնաբանությունը հենց հարցվողների կողմից, դրանց յուրօրինակությունն ու առանձնահատկությունը, այն իմաստները, որոնք հարցվողներն են ներդնում իրավիճակի իրենց մեկնաբանման մեջ, ինչպես նաև նրանց արժեքներն ու պատկերացումները”, - նշեց հանդիպման բանախոս Աստղիկ Օսյանը:
“Կանայք ռազմական ոլորտում” հետազոտությունն իրականացվել է երեք սոցիոլոգների (անկախ հետազոտողների) կողմից՝Աստղիկ Օսյան, Ծովինար Բաբայան, Շուշան Ղահրիյան, ովքեր լինելով “Մարտական պատրաստության ակումբ”-ի անդամներ, մեծապես հետաքրքրված են ռազմական ոլորտով և բանակին առնչվող գենդերային հիմնահարցերով։
Հետազոտական խմբի անդամները համոզված են, որ այս հետազոտության արդյունքները կարող են լուրջ հիմք հանդիսանալ որոշակի հստակ և մշակված առաջարկների համար, որոնք կարող են բարելավել ՀՀ ԶՈւ-ում կանանց ծառայության որակն ու հնարավորություն կտան վերանայել կնոջ գործառույթներն այդ համակարգում:

Հետազոտության արդյունքները հասանելի են ԵՊՀ ԳՀԱԿ կայքում՝ http://ysu.am/gender/hy/1383045671/page_31/1

Հայաստանում գյուղական կանանց զբաղվածության վրա ազդող գործոնների վերլուծություն, 10.11.2014, Արամայիս Դալլաքյան

2014 թվականի նոյեմբերի 10-ին Գենդերային հետազոտությունների և առաջնորդության ԵՊՀ կենտրոնը կազմակերպել էր միջոցառում Հայաստանում գյուղական կանանց զբաղվածության վրա ազդող գործոնների վերլուծություն խորագրով: Միջոցառման նպատակն էր հանրությանը ներկայացնել ԵՊՀ ԳՀԱԿ Փոքր դրամաշնորհներ ծրագրի շրջանակներում իրականացված համանուն հետազոտության արդյունքները: Հանդիպման բանախոսը ԵՊՀ ԳՀԱԿ հետազոտության հեղինակ Արամայիս Դալլաքյանը, ով երկար տարիներ ուսումնասիրում է ՀՀ գյուղական համայնքներում զբաղվածության հիմնախնդիրը:
Կանանց զբաղվածության բարձր մակարդակը նպաստում է մարդկային կապիտալի ձևավորմանը, աշխատուժի արտադրողականության բարձրացմանը, աղքատության նվազմանը և ընդհանուր սոցիալ-տնտեսական զարգացմանը: Այս հիմնահարցերը ձեռք են բերում չափազանց մեծ կարևորություն զարգացող այնպիսի երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, որտեղ աշխատանքային ռեսուրսները ոչ միայն սահմանափակ են, այլ նաև ունեն նվազման միտում՝ ի հաշիվ արտագաղթի: 2011 թվականին Հայաստանում կանանց զբաղվածության մակարդակը կազմել է 49%: Համեմատության համար նշենք, որ 2011 թվականին կանանց զբաղվածության մակարդակը Վրաստանում և Ադրբեջանում կազմել է համապատասխանաբար 56% և 62%”, - նշեց բանախոսը:
Ներակայացվող հետազոտությունում տարբեր սոցիալ-տնտեսական բնութագրիչների ազդեցությունը Հայաստանում գյուղական կանանց զբաղվածության վրա ուսումնասիրվել է լոգիստիկ ռեգրեսիոն մոդելի միջոցով՝ օգտագործելով Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների հայաստանյան գրասենյակի կողմից 2012 թվականին հարցման միջոցով հավաքագրված տվյալները: Ընդհանուր առմամբ, տվյալների ընտրանքում ներառվել են հարցազրույցի պահին 18 տարեկան և բարձր տարիքի, Հայաստանի գյուղական բնակավայրերում բնակվող 395 կին ռեսպոնդենտ: Այս աշխատությունում հետազոտվել են այնպիսի սոցիալ-տնտեսական փոփոխականներ, ինչպիսիք են զբաղվածությունը, տարիքը, ընտանիքում առկա 18 տարեկանից ցածր երեխաների քանակը, անգլերենի, ռուսերենի և համակարգչային գիտելիքների իմացությունը, կրթության մակարդակը, ամուսնական կարգավիճակը և ընտանեկան ամսական եկամուտը:

Հետազոտության արդյունքների լիարժեք տարբերակը հասանելի է ԵՊԳ ԳՀԱԿ կայքում՝ http://ysu.am/files/Aramayis%20Dallakyan%20arm%20final.pdf  

“Արդյունավետ ինքնաներկայացման սկզբունքները” 07.11.2014 Նվարդ Մելքոնյան

2014 թվականի նոյեմբերի 7-ին Գենդերային հետազոտությունների և առաջնորդության ԵՊՀ կենտրոնը մենթորային ծրագրի շրջանակներում կազմակերպել էր հանդիպում “Արդյունավետ ինքնաներկայացման սկզբունքները” թեմայով: Հանդիպման բանախոսը սոց.գիտ.թեկն., ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ, “Հասարակայնության հետ կապերմագիստրոսական ծրագրի ղեկավար, Վ.Բրյուսովի անվ.ԵՊԼՀ Տեղեկատվության և Հանրային հաղորդակցության ամբիոնի ղեկավար Նվարդ Մելքոնյանն էր: Ն. Մելքոնյանը նաև ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետում գործող Հեռաուսուցման լաբորատորիայի “PR և մարքեթինգային հաղորդակցություններծրագրի համակարգող, SPRING PR ընկերության համահիմնադիր-նախագահ, ինչպես նաև հանդիսանում է բազմաթիվ գիտական հոդվածների և մասնագիտական ուսումնական ձեռնարկների հեղինակ:

Հանդիպման ընթացքում բանախոսը ներկայացնում է ինքնաներկայացման և սեփական իմիջի կառուցման հնարավոր տարբերակները: “Իր էությամբ իմիջը հաղորդագրություն է` մեսիջ, այն մասին, թե ինչ ենք մենք հայտնում կամ ինչ ենք մենք ցանկանում հայտնել մարդկանց մեր մասին: Եթե մենք ինքներս և նպատակաուղղված ձևով ենք կազմակերպում այդ հաղորդակցությունը, ապա կարող ենք կառավարել մարդկանց տպավորությունները մեր մասին, կարող ենք ազդել նրանց վրա, ուղղորդել նրանց վերաբերմունքը, հասնել մեր բաղձալի նպատակներին”,- նշեց հանդիպման բանախոսը:


Ն. Մելքոնյանի խոսքերով մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ցանկացած բնագավառում մասնագիտական հաջողության հասնելու կարևոր երաշխիքներից մեկն է արդյունավետ իմիջ ունենալը: Անհատների, քաղաքական առաջնորդների, բիզնես ձեռնարկությունների և ապրանքների հետ հարաբերվելիս մենք, նախ և առաջ, ընկալում և ընդունում ենք այն իմիջը, որով նրանք հանդես են գալիս, և հետո միայն բացահայտում այն անհատականն ու յուրահատուկը, որի ներդաշնակ համադրումից էլ ձևավորվում է այդ իմիջը