Thursday, June 6, 2013

"Կանայք որպես իրենց իրավունքների պահանջատերեր" (Armenian version)


Մայիսի 13-ին Գենդերային Հետազոտությունների և Առաջնորդության ԵՊՀ կենտրոնը կազմակերպել էր իր հերթական թեմատիկ հանդիպում-քննարկումներից մեկը: Այս անգամ հանդիպման բանախոսն էր Կանանց Ռեսուրսային Կենտրոնի իրավաբան, Փաստաբանների պալատի անդամ Լուսինե Մինասյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են. 
>> որքանո՞վ են կանայք ընկալում իրենց իրավունքների սահմանները: 
>> ինչպիսի՞ պաշտպանություն և ումից են ակնկալում
>> ինչպիսի՞ սխալներ են թույլ տալիս կանայք օգնության, պաշտպանության կամ աջակցության դիմելիս

Հանդիպումը այս անգամ ևս տեղի ունեցավ ԵՊՀ Տարածաշրջանային ինտեգրացիայի և կոնֆլիկտների լուծման կենտրոնում, որը մեզ սիրով տրամադրել էր ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլետը: 


Քննարկմանը մասնակում էին կրկին մարդիկ, ովքեր իրոք սրտացավ են կանանց իրավունքների լիակատար պաշտպանության և գենդերային հավասարության հասնելու հարցերում: 
Հանդիպում իրավաբանի հետ, Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն


Իրավաբանի ներկայացմանը հաջորդեց բավական բուռն քննարկումը, որը լի էր հակասական կարծիքներով կնոջ իրավունքների, ազատությունների, հավասարության ձգտման, ինչպես նաև վարքի և վարվելաձևի վերաբերյալ: Հախուռն քննարկումը արհեստավարժորեն կառավարվում էր բանախոսի կողմից, քանի որ նա կարողանում էր իրական օրինակների վրա ներկայացնել հասարակական, ինչպես նաև ինստիտուցիոնալ իրավիճակը (լի կարծրատիպերով և նախապաշարմունքներով): Անչափ շնորհակալ ենք  Լուսինեից ևս մեկ հետաքրքիր և բազմաբովանդաk և ամենակարևորը տարբեր ոլորտների, տարիքի և նախապաշարմունքների տեր մարդկանց միասնական կարծիք արտահայտել կարողանալու համար: 


Միացեք մեր էջին և ծանոթացեք հետագա նորություններին՝https://www.facebook.com/pages/YSU-Center-for-Gender-and-Leadership-Studies/519547094769785?fref=ts

No comments:

Post a Comment