Հանդիպման բանախոս Լիլիթ Գրիգորյանը և Կենտրոնի տնօրեն Գոհար Շահնազարյանը մասնակիցների հետ միասին |
Քննարկումը տեղի ունեցավ ԵՊՀ Տարածաշրջանային ինտեգրացիայի և կոնֆլիկտի լուծման կենտրոնում: Հանդիպմանը ներկա էին` ի ուրախություն մեզ թե մասնակիցների, թե կազմակերպիչների և թե բանախոսի, տարբեր սեկտորների մի շարք կազմակերպությունների և կառույցների ներկայացուցիչներ, ովքեր բավական խորը հետաքրքրված էին հիմնախնդրով և ցանկանում էին ավելի շատ ինֆորմացիա ձեռք բերել ոլորտում առկա նմանատիպ հիմնախդիրների և դրանց լուծման համար կիրառվող և պլանավորվող մեխանիզմների մասին:
Բանախոսն իրականացրել էր բավական հետաքրքիր և խորը հետազոտություն, որում ներառել էր ոչ միայն մեկ կողմի դիրքորոշումները, այլ ընդհանուր առմամբ տվել էր իրավիճակի և հիմնախնդրի հնարավորինս օբյեկտիվ նկարագիր: Բանախոսի ելույթից հետո սկսվեց ոչ պակաս հետաքրքիր քննարկում, որի ընթացքում մասնակիցները կարողացան արտահայտել իրենց կարծիքները, ինչպես նաև ուղղել իրենց հուզող հարցերը հետազոտողին:
No comments:
Post a Comment