Tuesday, June 11, 2013

Գենդերային դերերի ներկայացումը հայկական դպրոցական դասագրքերում (armenian)


Հունիսի 4-ին ժամը 16:00 Տարածաշրջանային ինտեգրացիայի և կոնֆլիկտների լուծման կենտրոնում (ԵՊՀ գրադարան, 3-րդ հարկ) տեղի ունեցավ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի հերթական թեմատիկ հանդիպումը: Այս անգամ հանդիպման բանախոսն էր Ռուզաննա Ծատուրյանը ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտից, ով հանդես եկավ ՀՀ դպրոցներում դասավանդվող դասագրքերում առկա գենդերային դերերի ներկայացման մասին ելույթով: 

«Հետազոտությունն իրականացնելիս շատ հետաքրքիր կարծրատիպերի եմ հանդիպել: Օրինակ՝ դպրոցական դասագրքերում միայն իդեալական ընտանիքն է ներկայացվում, բայց մենք տեղյակ ենք, որ ինչ-ինչ հանգամանքների բերումով ոչ բոլոր ընտանիքներում կան հայրեր կամ մայրեր: Ընդհանրապես, ոչ բոլոր ընտանիքներն են իդեալական»,- նշեց բանախոսը՝ հավելելով, որ ավելի հետաքրքիր է հատկապես հայկական ընտանիքների անդամների դերաբաշխումը դասագրքերում (http://www.ysu.am/site/index.php?lang=3&page=2&id=13547)

Հանդիպման վերջում լրագրողների կողմից իրականացվեց հարցազրույց, որի՝ մեր կենտրոնում Ռ. Ծատուրյանի առաջարկություններին կարող եք ծանոթանալ հետևելով այս հղմանը՝ 
http://www.youtube.com/watch?v=RQj6Tua82ow
photo taken from: http://www.eycb.coe.int/compasito/chapter_5/7.html

Հանդիպմանը ներկա էին տարբեր ոլորտների մի շարք ներկայացուցիչներ, ուսանողներ, պրակտիկներ և հետազոտողներ, իսկ Ռ. Ծատուրյանի ներկայացուցմից հետո մենք բոլորս ականատես եղանք բուռն և հաճելի քննարկման, որի ընթացքում մասնակիցները հանդես եկան մի շարք առաջարկություններով և այս խնդրի շուրջ իրենց նկատառումներով:

Մեր կենտրոնի մասին ավելին իմանալու համար հետևեք հղմանը.https://www.facebook.com/pages/YSU-Center-for-Gender-and-Leadership-Studies/519547094769785

No comments:

Post a Comment