Wednesday, February 11, 2015

“Արդյունավետ ինքնաներկայացման սկզբունքները” 07.11.2014 Նվարդ Մելքոնյան

2014 թվականի նոյեմբերի 7-ին Գենդերային հետազոտությունների և առաջնորդության ԵՊՀ կենտրոնը մենթորային ծրագրի շրջանակներում կազմակերպել էր հանդիպում “Արդյունավետ ինքնաներկայացման սկզբունքները” թեմայով: Հանդիպման բանախոսը սոց.գիտ.թեկն., ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ, “Հասարակայնության հետ կապեր” մագիստրոսական ծրագրի ղեկավար, Վ.Բրյուսովի անվ.ԵՊԼՀ Տեղեկատվության և Հանրային հաղորդակցության ամբիոնի ղեկավար Նվարդ Մելքոնյանն էր: Ն. Մելքոնյանը նաև ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետում գործող Հեռաուսուցման լաբորատորիայի “PR և մարքեթինգային հաղորդակցություններ” ծրագրի համակարգող, SPRING PR ընկերության համահիմնադիր-նախագահ, ինչպես նաև հանդիսանում է բազմաթիվ գիտական հոդվածների և մասնագիտական ուսումնական ձեռնարկների հեղինակ:

Հանդիպման ընթացքում բանախոսը ներկայացնում է ինքնաներկայացման և սեփական իմիջի կառուցման հնարավոր տարբերակները: “Իր էությամբ իմիջը հաղորդագրություն է` մեսիջ, այն մասին, թե ինչ ենք մենք հայտնում կամ ինչ ենք մենք ցանկանում հայտնել մարդկանց մեր մասին: Եթե մենք ինքներս և նպատակաուղղված ձևով ենք կազմակերպում այդ հաղորդակցությունը, ապա կարող ենք կառավարել մարդկանց տպավորությունները մեր մասին, կարող ենք ազդել նրանց վրա, ուղղորդել նրանց վերաբերմունքը, հասնել մեր բաղձալի նպատակներին”,- նշեց հանդիպման բանախոսը:


Ն. Մելքոնյանի խոսքերով մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ցանկացած բնագավառում մասնագիտական հաջողության հասնելու կարևոր երաշխիքներից մեկն է արդյունավետ իմիջ ունենալը: Անհատների, քաղաքական առաջնորդների, բիզնես ձեռնարկությունների և ապրանքների հետ հարաբերվելիս մենք, նախ և առաջ, ընկալում և ընդունում ենք այն իմիջը, որով նրանք հանդես են գալիս, և հետո միայն բացահայտում այն անհատականն ու յուրահատուկը, որի ներդաշնակ համադրումից էլ ձևավորվում է այդ իմիջը: 

Tuesday, November 25, 2014

Ներառական առողջապահական ծրագրեր հաշմանդամություն ունեցող կանանց համար/ Inclusive medical services for women with disabilities


ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է` պետության հիմնական խնդիրներից է
իրականացնել բնակչության առողջության պահպանման ծրագրեր, նպաստել արդյունավետ
և մատչելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծմանը (ՀՀ Սահմանադրություն,
հոդված 48, կետ 4):
Հայաստանում 2014թ. հուլիսի 1-ի դրությամբ ապրում է հաշմանդամություն ունեցող
195 925 մարդ, որից 93 134-ը` կին: Ողջ աշխարհում հաշմանդամություն ունեցող կանայք և
աղջիկները ենթարկվում են խտրականության բազմաթիվ ձևերի: Ի տարբերություն տղամարդկանց, ովքեր ունեն նույն խնդիրները, կանայք կրկնակի խոցելի են նախ` իրենց սեռի, ապա նաև` հաշմանդամության պատճառով: 
ՀՀ-ն 2010 թ. հոկտեմբերին վավերացրել է Միավորված ազգերի կազմակերության
(ՄԱԿ) Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան
(այսուհետ` Կոնվենցիա), որն առանձին հոդվածով անդրադառնում է հաշմանդամություն
ունեցող կանանց և աղջիկների իրավունքներին` պարտավորեցնելով մասնակից
պետություններին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի ապահովեն կանանց
լիակատար զարգացումը, առաջխաղացումը և հնարավորությունների մեծացումը`
նպատակ ունենալով երաշխավորել նրանց` սույն Կոնվենցիայում ամրագրված` մարդու
իրավունքների և հիմնարար ազատությունների իրականացումն ու դրանցից օգտվելը
(Կոնվենցիա, հոդված 6):


Շարունակությունը Հայերեն՝ http://ysu.am/files/Research%20report%20_Zaruhi%20Batoyan%20ARM.pdf



There are 195 925 people with disabilities living in the Republic of Armenia (RA), 93 134 of which are women. In all over the world women and girls with disabilities face different types of discrimination. In contrast to men, who have the same problems, women are twice more vulnerable first because of their sex and then because of their disability.
RA Constitutions states that one of the basic tasks of the state is to implement health care programs for the population and contribute to effective and affordable medical service for the population (RA Constitution, Article 48, point 4).
Republic of Armenia ratified UN Convention on the Rights of Persons with Disabilities in 2010 (hereafter Convention), which in a separate article refers to the rights of women and girls with disabilities obliging States Partis to take all appropriate measures to ensure the full development, advancement and empowerment of women, for the purpose of guaranteeing them the exercise and enjoyment of the human rights and fundamental freedoms set out in the present Convention (UN Convention, Article 6).




More in
English: http://ysu.am/files/Research%20report%20Zaruhi%20Batoyan-English.pdf

Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները որպես ընտանիքում գենդերային խտրականության արտահայտում (հայերեն)


Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման (ՍՊՀԱԸ) դեպքերը հայաստանյան պայմաններում նոր երևույթ չեն, և, չնայած այս հիմնախնդրի շուրջ կատարված մի շարք լուրջ հետազոտությունների, կան երևույթի որոշ կողմեր, որոնք
հավելյալ հետազոտման կարիք ունեն: Այսօր ՍՊՀԱԸ-ի ժողովրդագրական հետևանքների մասին շատ է խոսվում, քննարկվում են նաև պատճառները, սակայն դեռևս բավականաչափ չեն գիտակցվում այն սոցիալ-հոգեբանական պայմանները և միջավայրը, որը ստեղծվում է ընտանիքում և որի արդյունք է դառնում ՍՊՀԱԸ-ը:




Հետազոտության արդյունքները այստեղ՝
http://ysu.am/files/Final%20report%20narrative%20Anna%20Voskanyan.pdf

Sex Selective Abortions as Part of Gender Discrimination in Armenian Family (English)



Sex-selective abortions’ (SSAs) cases are not new in Armenian society and even this problem
was investigated in lots of researches there are still some aspects which need to be studied more. In
nowadays Armenia there are lots of talks about demographic consequences of SSA, its reasons are
actively discussed, but still there is no awareness of how it affects the social-psychological climate
and environment of the family.
This project tries to refer to these questions, and particularly, understand whether the SSA is
the result of woman’s decision or it is implemented in other conditions (this hypothesis appeared in
the researcher’s mind a result of her professional observations and case studies with families and
children). Namely, in the context of this project SSA has been observed as a complex phenomenon
and as typical expression of the gender-based discrimination in family.



Find out research results here: http://ysu.am/files/Final%20report%20narrative%20Anna%20Voskanyan%20pdf%20eng.pdf

Gender Attitudes of Yerevan State University Students - Survey Results

Introduction


Gender equality has been a topic of discussion in Armenian society ever since Armenia
gained independence. Just as many other post-soviet countries, Armenia ratified various
international conventions and developed national polices to protect women’s rights and ensure
equality between men and women. However, the perceptions and attitudes of people in regards
to gender equality are not always positive. This is due to a widespread opinion, that gender
equality is something imposed by the European countries, and the US, and might destroy
Armenian families, giving women more power, and empowering them to raise their voices. Now,
apart from the misinterpretation of gender equality, there are also various factors specific to any
patriarchal society that contribute to the poor participation of women in politics, preventing the
full and effective involvement of women in the labor market. Among the main obstacles
influencing this situation, the following may be identified: lack of economic and social capital
among women; too much family responsibilities for women; certain expectations that women
(finding their origin in Armenian cultural values) should be humble, play a secondary and
supportive role, and not pursue career ambitions with passion; the well-known phenomena of
the glass ceiling; and the defamation of an organization and individuals who work for gender
equality. 


Sunday, September 28, 2014

"Socio-cultural and structural factors of violence against women" / "Կանանց նկատմամբ բռնության սոցիալ-մշակութային և կառուցվածքային գործոնները"

"Կանանց նկատմամբ բռնության սոցիալ-մշակութային և կառուցվածքային գործոնները" թրեյնինգ


Գենդերային հետազոտությունների և առաջնորդության ԵՊՀ կենտրոնը հրավիրում է բոլորիդ մասնակցելու եռօրյա թրեյնինգի, որը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 7, 8, 9-ին ժամը 16:00-18:00:
Թրեյնինգը կանցկացնի Սեսիլիա Մենջիվարը, ով Արիզոնայի պետական համալսարանի Սոցիալական ու ընտանեկան դինամիկայի Սանֆորդի անվան ֆակուլտետի սոցիոլոգիայի պրոֆեսոր է: Պրոֆեսոր Մենջիվարը նաև Ամերիկյան սոցիոլոգիական ասոցիացիայի փոխնախագահն է:
Թրեյնինգի առաջին օրվա ընթացքում կշոշափվեն բռնության նորմալիզացումն ու ավելի հանգամանալից կքննարկվեն  բռնություններից բխող հիվանդությունների, բռնության վերահսկման ինչպես նաև հասարակական վերահսկման թեմաները:
Երկրորդ օրվա թեմաներն են` տուն, ընտանիք, ամուսնություն ու մարդկանց մոտ ստեղծված ընտանեկան բռնության հետ ասոցացվող երևույթները:
Երրորդ օրվա թեմաներն են` կանանց գործունեության ավելի լայն ինստիտուտները, աշխատանքն ու կանանց նկատմամբ վերաբերմունքն այդ  ինստիտուտներում:



Թրեյնինգը տեղի կունենա Գենդերային հետազոտությունների և առաջնորդության ԵՊՀ կենտրոնում/ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենք, 4- րդ հարկ, 436 սենյակ/:
Թրեյինիգի վայրի փոփոխության դեպքում նախապես կտեղեկացվի:


Ցանկացողներին խնդրում ենք գրանցվել մինչև հոկտեմբերի 5-ը: Գրանցվելու համար խնդրում ենք կամ նամակ ուղարկել ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն հետևյալ էլեկտրոնային հասցեներով` cgls@ysu.am, animanukyan75@gmail.com կամ զանգահարել (+374093969797) հեռախոսահամարով:
Կանխավ շնորհակալ ենք հետաքրքրություն ցուցաբերելու համար:


"Socio-cultural and structural factors of violence against women" training course

The Center for Gender and Leadership Studies in Yerevan State University cordially   invites   you   to   participate   in a 3-day training on October 7, 8, 9, 2014.
The training will be conducted by Cecilia Menjívar, Professor of Sociology in the Sanford School of Social and Family Dynamics at Arizona State University. Prof. Menjivar is also the Vice President of American Sociological Association.
The Training will be held on October 7, 8, 9 from 16:00-18:00.
Day 1--Professor Menjívar will explain the normalization of violence, and focus on the more intimate spaces, such as the body and ailments, control of movement, social control.

Day 2--The topics under consideration will be: the home, marriage and what most people associate with domestic violence.

Day 3-- Broader institutions, work, and how women are treated in these institutions.

The training will be held in The Center for Gender and Leadership Studies, Yerevan State University, Radio physics department building 4th floor, room 436.

You will be informed about the change of the venue in advance if there are any.
We ask interested people to register for the training by October 5, 2014 by sending an e-mail to the following e-mail addresses: cgls@ysu.am, animnaukyan75@gmail.com or phoning by this number: (+374093969797)
Thanks in advance for your interest.

Saturday, September 6, 2014

Մենթորային ծրագիր 2014/ Mentorship Program 2014


Երևանի պետական համալսարանի Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը հայտարարում է իր մենթորային ծրագրին դիմելու հնարավորության մասին: ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողուհիները (միայն) կարող են դիմել ծրագրին մասնակցություն ունենալու համար: Ծրագրի տևողությունը մինչև 1 տարի է, որի ընթացքում մենք առաջարկում ենք ուսանողներին ձեռք բերել մենթորներ մի շարք տեղական և միջազգային կազմակերպություններում: Ուսանողները համապատասխան ժամկետներում համագործակցելու են մոտիվացիայով լի և հաջողակ կանանց հետ, ովքեր նրանց համար լինելու են մենթոր և դերային մոդել, և ովքեր պատրաստ են կիսել իրենց փորձը երիտասարդ սերունդների հետ:
Ընտրության կանոնները՝ Ուսանողուհիներ (միայն), ովքեր սովորում են ԵՊՀ բակալավրի 4-րդ և մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերում: (Անգլերեն և/կամ այլ օտար լեզվի իմացությունը առավելություն է)
Տևողությունը՝ մինչև ուսումնական տարվա վերջ (մայիս 2015)
Վերջնաժամկետ՝ Սեպտեմբերի 22, 2014, Երևանի ժամանակով ժամը 17:00
Պահանջվող փաստաթղթերը՝
1. Դիմում-հայտ (ներքևում)
2. Ինքնակենսագրություն
Մեզ կարող եք կապվել ցանկացած հարցի դեպքում 060 710390 հեռախոսահամարով և cgls@ysu.am էլ. հասցեով:
Սպասում ենք ձեր արձագանքներին շատ շուտով:
“Մենթորությունը գործունեություն է, որը կարելի է տալ յուրաքանչյուրին և ստանալ յուրաքանչյուրից”:
**Ծրագիրը միայն Երևանի պետական համալսարանի և միայն ուսանողՈՒՀԻների համար է, որը նպատակ ունի նրանց ակտիվացնելու և քաջալերելու՝ առանց որևէ գենդերային հիմքով խտրականության:


YSU Center for Gender and Leadership Studies announces the recruitment of YSU female students from different faculties for its Mentorship program. The duration of the program is no more than one year during which selected students are going to have activities in different international and local organizations working in a variety of fields. (such as politics, economics, etc.) 
During the program the students will have an opportunity to meet successful and motivated women who are perfect in their careers and can share their experience with the younger generations.
Eligibility: YSU female students of last year of Bachelor and both years of Master program. (Knowing of English and/ or other foreign language(s) is an asset)
Duration: No more than one year, with possibility of having job and career in the organization they are going to visit.
Deadline of paper submission: September 22, 17:00 Yerevan time.
Required documents:
1. Application (below)
2. CV
In case of questions feel free to contact us by phone 060 710390 and/or email: cgls@ysu.am
We are looking forward to hear from you soon.

"Mentoring is an activity which anyone can give or receive from anyone".
**The project is only for female students of Yerevan State University (only) which aims to bring them empowerment without any gender-based discrimination.



Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի (ԳՀԱԿ) մենթորային ծրագրի մասնակցության
ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏ
1. Անուն, Հայրանուն, Ազգանուն_______________________________________________
2. Ֆակուլտետ/ բաժին________________________________________________________
3. Ինչ գիտեմ ես մենթորային ծրագրի մասին (մինչև 100 բառ)
4. Ինչու եմ ցանկանում մասնակցել ԳՀԱԿ կողմից կազմակերպվող մենթորային ծրագրին (մինչև 200 բառ)
5. Արդյոք ունեցել եք նմանատիպ ծրագրի մասնակցության փորձ (մինչև 100 բառ)
6. Ինչ սպասելիքներ ունեմ այս ծրագրից (մինչև 100 բառ)
7. Հեռախոսահամար__________________________________________________________
8. Էլ. Փոստի հասցե___________________________________________________________


Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն
Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, 436 սենյակ, +37460710390, cgls@ysu.am