Tuesday, February 17, 2015

"Կանանց դերի ընկալումներն ավանդական ու ոչ ավանդական կրոնական համայնքների կողմից Հայաստանում" հետազոտության արդյունքների ներկայացում, 13.02.2015

Հետազոտությունը վերլուծում է կանանց դերի ընկալումներն ավանդական ու ոչ ավանդական կրոնական համայնքների կողմից Հայաստանում, որը կատարվել է համայնքի անդամների, հոգևորականների, հովիվների հետ խորքային հարցազրույցների միջոցով: Հետազոտությունը վեր է հանում կանանց առաջնորդական դերերը կրոնական համայնքներում: Կրոնական համայնքներում կանանց դերի ընկալումները մեծապես կախված են այդ համայնքի կրոնական կամ դավանաբանական առանձնահատկություններից, ինչպես նաև կանանց դերի վերաբերյալ հայ հասարակության մեջ առկա տարբեր մոտեցումներից: Կանանց դեը հայ հասարակության մեջ սերտորեն շաղկապվում է կարծրատիպերի հետ, որոնք հատկապես լավ են երևում կրոնական համայնքներում: Հաշվի առնելով աճող հետաքրքրությունը կրոնական կազմակերպությունների նկատմամբ, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու աճող ուժն ու հեղինակությունը Հայաստանում՝ առավել հետաքրքրական է դառնում վեր հանել թե ինչպես են այս փոփոխություններն ու տրանսֆորմացիները ազդեցում կրոնական համայնքներում կանանց դերի վերաբերյալ պատկերացումների վրա: Արդյոք կան տարբերություններ կանանց դերի ընկալման վերաբերյալ ավանդական ու ոչ ավանդական կրոնական համայնքներում և ինչ տեսակի առաջնորդական դերեր ունեն կանայք այդ համայնքներում? Վերջին ժամանակներս որոշ կրոնական կազմակերպություններ և նրանց առաջնորդները ակտիվ մասնակցություն են ունենում «գենդեր» տերմինի շուրջ կատարվող քննարկումներին և դրանց մեկնաբանությանը և շատ կրոնական համայնքների տեսակետերը ուղղակի առնչվում են ԶԼՄ-ներով տարածվող ապատեղեկատվությանը:


Հետազոտությունը բաղկացած է երկու մասին՝ առաջին մասում հետազոտությունը վերլուծում է կանանց դերի ընկալումները ավանդական կրոնական համայնքերում՝ հիմնվելով Հայ առաքելական եկեղեցու օրինակի վրա, քանի որ այն մեծամասնության եկեղեցին է և դրա ուսումնասիրությունը բացահայտում է հայ հասարակության մեջ գոյություն ունեցող հիմնական տեսակետներն ու մոտեցումները: Երկրորդ մասը վերլուծում է կանանց դերի ընկալումները ոչ ավանդական կրոնական համայնքներում, որոնք մեծամասամբ բողոքական/հիսունական են (օրինակ՝ Կյանքի խոսք, Աստծո ժողովուրդ, Բապտիստական եկեղեցի, Ռեյմա եկեղեցի, Մորմոնի եկեղեցի և այլն):

Բանախոսի մասին՝ 

Հովհաննես Հովհաննիսյանը ստացել է գիտությունների թեկնածուի գիտական կոչումը 2007թ. հունսիսին և թեզի թեման է «Բարենորոգչական շարժումը Հայ առաքելական եկեղեցում 1901-1906թթ.»: Նա ավարտել է նաև Հայաստանի պետական կառավարման դպրոցը 2002թ., ինչպես նաև Հայաստանի դիվանագիտական ակադեմիան 2010թ.: Ներկայումս նա աշխատում է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Կրոնի պատմության և տեսության ամբիոնում որպես դոցենտ, ինչպես նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանում: Ներկայումս նա Սոցիալ մշակութային իննովացիաների լաբորատորիա հիմնադրամի գործադիր տնօրենն է (www.skilfound.com):

Նա հեղինակ է ավելի քան 30 գիտական հոդվածների, որոնք հրատարակվել են միջազգային ու տեղական ամսագրերում: 2012-13թթ. նա հրավիրված հետազոտող էր Յեյլի համալսարանում համալսարանական անձնակազմի զարգացման ծրագրի շրջանակներում: Նա մասնակցում է կրոնական երկխոսությանն ու բազմախոհությանը նվիրված միջազգային ծրագրերի (ASCN, Ֆուլբրայթ, JFDP, Carti և այլն): Նա Ամերիկյան կրոնների ակադեմիայի ու Կրոնի սոցիոլոգիայի միջազգային կազմակերպության անդամ է: Մասնակցել է միջազգային կոնֆերանսների ու սեմինարների ԱՄՆ-ում, Չինաստանում, Գերմանիայում, Բելգիայում, Թուրքիայում, Վրաստանում, Ռուսաստանում և այլն: Նրա վերջին հոդվածները ընդգրկված են հետևյալ հրատարակություններում՝ «Հայկական քրիստոնեությունն այսօր» և «Կրոնը, Ազգը և ժողովրդավարությունը Հարավային Կովկասում»:

No comments:

Post a Comment