Wednesday, February 11, 2015

“Կանայք ռազմական ոլորտում”, 14.11.2014, Աստղիկ Օսյան, Ծովինար Բաբայան, Շուշան Ղահրիյան

2014 թվականի նոյեմբերի 14-ին Գենդերային հետազոտությունների և առաջնորդության ԵՊՀ կենտրոնի կողմից կամզակերպվել էր “Կանայք ռազմական ոլորտում” հետազոտական աշխատանքի արդյունքների ներկայացումը: Հետազոտութունը ուղղված էր բացահայտելու Հայաստանում ռազմական ոլորտին առնչվող կանանց կերպարը, դուրս բերելու այն հիմնական խոչընդոտներն ու խնդիրները, որոնց բախվել է կամ կարող է բախվել Զինված ուժերում ծառայող կամ բուն ռազմական գործողությունների մեջ ներգրավված կինը։

Հետազոտության հիմնական և գլխավոր նպատակի իրագործման համար, այն է` բացահայտել ռազմական ոլորտում ներգրավված կնոջ կերպարը, հետազոտական խումբը առաջնորդրվել է որակական հետազոտական մեթոդաբանությամբ։ Քանի որ յուրաքանչյուր կերպար ունի իր առանձնահատկություններն ու ուրույն բնույթը, առավել նպատակահարմար մեթոդ է ընտրվել կյանքի պատմությունների ուսումնասիրության մեթոդը՝ հիմնված բանավոր պատմությունների մեթոդի վրա: “Հետազոտության ժամանակ կիրառվել է կիսաստանդարտացված հարցազրուցային մեթոդը, քանի որ հարցազրույցի ընթացքում կարող էին ծնվել նոր հարցեր, որոնք թույլ կտային հասկանալ իրավիճակի մեկնաբանությունը հենց հարցվողների կողմից, դրանց յուրօրինակությունն ու առանձնահատկությունը, այն իմաստները, որոնք հարցվողներն են ներդնում իրավիճակի իրենց մեկնաբանման մեջ, ինչպես նաև նրանց արժեքներն ու պատկերացումները”, - նշեց հանդիպման բանախոս Աստղիկ Օսյանը:
“Կանայք ռազմական ոլորտում” հետազոտությունն իրականացվել է երեք սոցիոլոգների (անկախ հետազոտողների) կողմից՝Աստղիկ Օսյան, Ծովինար Բաբայան, Շուշան Ղահրիյան, ովքեր լինելով “Մարտական պատրաստության ակումբ”-ի անդամներ, մեծապես հետաքրքրված են ռազմական ոլորտով և բանակին առնչվող գենդերային հիմնահարցերով։
Հետազոտական խմբի անդամները համոզված են, որ այս հետազոտության արդյունքները կարող են լուրջ հիմք հանդիսանալ որոշակի հստակ և մշակված առաջարկների համար, որոնք կարող են բարելավել ՀՀ ԶՈւ-ում կանանց ծառայության որակն ու հնարավորություն կտան վերանայել կնոջ գործառույթներն այդ համակարգում:

Հետազոտության արդյունքները հասանելի են ԵՊՀ ԳՀԱԿ կայքում՝ http://ysu.am/gender/hy/1383045671/page_31/1

No comments:

Post a Comment